«Շների պես կքշենք․ դա ուղղված չէ էթնիկ հայերին, այլ ընդհանրապես «հայկական օկուպացիոն ուժերին»․ ՄԱԿ-ի դատարանում Ադրբեջանի ներկայացուցիչները փորձում են արդարացնել Իլհամ Ալիևի ելույթները
Անդրադառնալով հայկական կողմի շահերը պաշտպանող պրոֆեսոր Շոն Մըրֆիի ներկայացրած հիմնավորումներին՝ Ադրբեջանի շահերը պաշտպանող փաստաբան Շոն Օ՛ հեյը ՄԱԿ-ի դատարանին փորձեց համոզել, թե հայկական կողմը Ալիևի հայտարարությունները համատեքստից կտրված է ներկայացնում։