Լեմկինի ինստիտուտը հանրությանը կոչ է արել համոզել Ալիևի ռեժիմին ազատ արձակել հայ ռազմագերիներին
Լեմկինի ցեղասպանությունների կանխարգելման ինստիտուտը միջազգային հանրությանը կոչ է արել համոզել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ռեժիմին ազատ արձակել Բաքվում պահվող հայ ռազմագերիներին, առևանգված քաղաքացիական անձանց և ապօրինի ձերբակալված ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին։ «Այս ձերբակալությունները տեղի են ունեցել 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայից և դրան հաջորդած՝ նրա քաղաքացիական բնակչության դեմ իրականացված ցեղասպանության ժամանակ։