Ադրբեջանի հակահայկական քաղաքականությունը, գերիների նկատմամբ դրսևորվող ապօրինի գործողությունները խախտում են Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի, Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին կոնվենցիայի հիմնարար դրույթներ
Հայտարարություն Ադրբեջանի կողմից մարտի 28-ին նախատեսված կեղծ և շինծու ֆիլմի ցուցադրության վերաբերյալ Ադրբեջանի Հանրապետության կողմից տարիներ շարունակ իրականացվող ցեղասպան քաղաքականության հետևանքով կոպտորեն խախտվել և առայսօր շարունակվում են խախտվել մարդու իրավունքների հիմնարար նորմերը, որոնք իրենց ամրագրումն են ստացել ոչ միայն ազգային օրենսդրության շրջանակներում, այլև մի շարք միջազգային իրավական ակտերում։ Ադրբեջանի Հանրապետության կողմից 2020 թվականի 44-օրյա