Քննարկվել են ճգնաժամային կառավարման, արտակարգ իրավիճակներին առնչվող ահազանգերի կառավարման միասնական համակարգի ներդրման, արձագանքման կազմակերպման, ինչպես նաև այլ գերատեսչությունների հետ համագործակցության հարցեր
Մարտի 26-ին ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանն ընդունել է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանում իրավապահ մարմիններին և անվտանգության ոլորտի բարեփոխումներին» ծրագրի ղեկավար Թոմաս Բիկմանասին, լիտվացի փորձագետ Վիգանդես Քուրկուլիսին և տեղացի փորձագետ Արևիկ Սիմոնյանին։ Հանդիպմանը ներկա էին ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալները։ Ողջունելով հյուրերին՝ ՓԾ տնօրենը բարձր է գնահատել երկկողմ համագործակցությունն ուղղված