ՔՊ-ական պատգամավոր. Եթե Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ նկատմամբ կալանք չկիրառվեր, փոխնախարարի նկատմամբ կիրառվեր, կասեին` օրենքը չի գործում. «Հրապարակ»
ՔՊ-ական պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը թեպետ բացառում է, որ կատարվածը ներիշխանական պայքարի դրսեւորում է, սակայն չի թաքցնում տարակուսանքը` կանանց նկատմամբ վերաբերմունքի առիթով․ «Գիտեք՝ երկրի վարչապետը եւ մեր թիմը միշտ է անհաշտ եղել կոռուպցիա երեւույթի նկատմամբ, բայց այն, ինչ կար 2018-2019 թթ․, երբ այս առումով վիճակը բարելավված էր` կոռուպցիա գրեթե չկար, հիմա ավելի շատ են սկսել խոսել,