Արթուր Խաչիկյան․ Եթե մենք ենթարկվում ենք Ադրբեջանին, փոխում ենք մեր սահմանադրությունը, նշանակում է՝ մենք պետություն չունենք․ «Հրապարակ»
Փետրվարի 1-ին հրապարակվեց Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Հանրային ռադիոյին, որը նկարահանվել էր ավելի վաղ, մոնտաժվել ու հետո միայն հեռարձակվել, թեեւ հեռարձակման ժամանակ գնում էր «ուղիղ եթեր» խորագրի ներքո։ Փաշինյանն այդ հարցազրույցի ընթացքում փաստացի խոստովանեց, որ Սահմանադրության փոփոխության նպատակը Հայաստանի Հանրապետությունից հրաժարումն ու մի նոր` «4-րդ հանրապետության» ստեղծումն է։ Փաշինյանը չթաքցրեց նաեւ, որ այդ փոփոխությունները պարտադրված են