Ծանրամարտի Հայաստանի հավաքականի մեդալների հավաքածուն Շվեդիայում համալրվեց առաջին բրոնզով
Եվրոպայի պատանեկան առաջնությունում քիչ առաջ 85 կգ քաշային Արսեն Մարտիրոսյանը (նկարում), որն արդեն այս մարզաձեւում ճանաչում ձեռք բերած Սիմոն Մարտիրոսյանի կրտսեր եղբայրն է, երկամարտի 301 (130+171) կգ արդյունքով դարձավ բրոնզե մեդալակիր՝ միայն անձնական քաշի պատճառով արծաթը զիջելով լեհ Մաթեուշ Շկուլիմովսկուն: …