«Հարսանիք թիկունքում» ներկայացման օրերին Գյումրու հյուրանոցներում ու ռեստորաններում ազատ տեղ չի լինում
Aravot.am-ը Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանից հետաքրքրվեց, թե որքանո՞վ է թատրոնը նպաստում Գյումրիում տուրիզմի զարգացմանը։ Հարցրեցինք, թե օրինակ՝ մեծ աղմուկ հանած «Հարսանիք թիկունքում» ներկայացումը դիտելու եկած հյուրերից կա՞ն մարդիկ, որոնք մնում են Գյումրիում։ «Մենք կատակով ասում ենք, որ դարձել ենք տուրիստական ընկերություն, որովհետև ցանկացած շաբաթ-կիրակի օր մենք ունենում ենք 150-200 հանդիսատես …