Թալիշի հատվածում ՊԲ դիրքապահների կողմից խոցվել է հակառակորդի անօդաչու թռչող սարքը
Մարտի 19-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Թալիշ) հատվածում պաշտպանության բանակի դիրքապահների կողմից խոցվել է հակառակորդի՝ հետախուզական նպատակներով գործողության մեջ դրված, անօդաչու թռչող սարք: ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն