Հայաստանի Մ 20 տարեկան շախմատիստները հաջող մեկնարկեցին աշխարհի առաջնությունում
Իտալիայի Տրավիզիո քաղաքում այսօր մեկնարկեց շախմատի մինչեւ 20 տարեկանների աշխարհի առաջնությունը, որին Հայաստանից մասնակցում է չորս շախմատիստ: Մեկնարկային տուրում Հայկ Մարտիրոսյանը, Մանուել Պետրոսյանը (տղաներ) եւ Սիրանուշ Ղուկասյանը (աղջիկներ) առավելության հասան մրցակիցների նկատմամբ, իսկ Տիգրան Հարությունյանը ոչ-ոքի խաղաց: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ