Ստեփան Դեմիրճյանը վերընտրվել է
Այսօր՝ հունվարի 20-ին տեղի է ունեցել Հայաստանի ժողովրդական կուսակցության 9-րդ համագումարը։ Համագումարում կուսակցության նախագահ է վերընտրվել Ստեփան Դեմիրճյանը։ Ընտրվել է նաեւ ՀԺԿ վարչության կազմը՝ 71 մարդ, իսկ վարչության քարտուղարներն են Ստեփան Մինասյանը եւ Գրիգոր Հարությունյանը։