«Վերջապես եկել է դասեր քաղելու ժամանակը»
Քաղաքական ուժը, քաղաքական գործիչը, իմ կարծիքով, պետք է ունենա ընդգծված նշաձող, որի դեպքում իշխանության դեմ կամ իշխանափոխության համար պայքարը պետք է չդառնա անուղղակիորեն պայքար պետության դեմ: Այլ խոսքով՝ պետք է պետությունն այդ պայքարի արդյունքում չթուլանա, այդ պայքարը պետք է նպաստի համազգային համաձայնությանը: