Ադրբեջանում ապաստանած Վահան Մարտիրոսյանի մայրը չի ամաչում որդու արարքի համար. 1in.am
Երեկ առավոտյան Երևանի Սասունցի Դավիթ և Սուվորով փողոցների խաչմերուկում «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել Ադրբեջանից քաղաքական ապաստան խնդրած «Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնության ղեկավար Վահան Մարտիրոսյանի մորը՝ 68-ամյա Ջուլիետա Վիրաբյանին: Վերջինս ազդրի վզիկի կոտրվածքով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: …