Ես շատ եմ ուզում, որ ինձ չլքես…
Ինչ ունեմ-չունեմ, պատրաստ եմ քեզ տալ, Որ պահին ձայն տաս, վայրկյանում կգամ, Թե չհասցնեմ ակնթարթում գալ, Թռչնից թև կառնեմ, սուրալով կգամ: Հազար մղոնը վայրկյանում կանցնեմ, Կհաղթահարեմ հրաբուխ և հողմ, Կպատռեմ ամպերն, գլխիկոր կիջնեմ, Ու քեզ կփարվեմ որպես հյուսած գեղմ: …