Վալերիյ Օսիպյանը ոստիկանության զորքերի զինծառայողներին շնորհավորեց դիրքերում
ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը օրեր առաջ էր հայտնել, որ Ամանորի երեկոյան այցելելու է սահման՝ Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների առթիվ անձամբ շնորհավորելու մարտական հերթապահության կանգնած Ոստիկանության զորքերի զինծառայողներին: Խոստման համաձայն՝ դեկտեմբերի 31-ին ոստիկանության պետը դիրքերում էր: Վալերիյ Օսիպյանը մանրամասն տեղեկացավ մարտական հերթապահության ընթացքին, ծառայության ու կենցաղի պայմաններին, զինծառայողների խնդիրներին: Ոստիկանության պետը ստուգեց ստորաբաժանման …