Ստյոպա Սաֆարյան. Ռուսաստանը դավադրաբար ու միակողմանի խախտում է պայմանը, մինչդեռ Հայաստանը մնում է ԵԱՏՄ-ում ու ակտիվներն ու մոնոպոլ իրավունքներն էլ հանձնված են Ռոսնեֆթին ու Գազպրոմին
Կներեք ձեր ամանորյա տրամադրությունը փչացնելու համար, բայց վարչապետի լայվը նայելուց հետո չէի կարող չգրել։ Նախ չեմ համաձայնելու պարոն Փաշինյանի հետ, թե «Ռուսաստանի կողմից Հայաստան առաքվող գազի գինը թանկացնելու», բայց «տեսանելի ապագայում» «ներքին կարգավորումների հաշվին սպառողների համար սպառման գինը անփոփոխ թողնելու» համաձայնությունը լավ գործարք է։ Փաստացի, Ռուսաստանը հասավ իր ուզածին՝ երբ Հայաստանն այլևս համաձայն է, որ …