«Անհասկանալի է, թե ՀԲՃ-ն ի՞նչ պահանջներ է ներկայացնում». Բնապահպանության նախարարություն
Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունն այսօր կրկին հանդես է եկել մանիպուլյատիվ, իրականությունը խեղաթյուրող հայտարարությամբ, որի համաձայն, բնապահպանության նախարարությունն, իբր, չի պատասխանել իրենց հարցումներին։ Պաշտոնապես հայտարարում ենք, որ այդ հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։ Տեղեկացնում ենք, որ Հայկական բնապահպանական ճակատից հոկտեմբերի 29-ին և 31-ին ստացել ենք 3 գրություն, ու, թեև գրությունները չեն համապատասխանել «Տեղեկատվության ազատության …