«Գյումրիից Կալիֆոռնիա թռիչք լինելու է․ «Տարոն Ավիայի» սեփականատերն է խոստացել»․ Գյումրու քաղաքապետ
Aravot.am-ը Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի տարեվերջյան մամուլի ասուլիսի ժամանակ հետաքրքրվեց, թե կիրականանա՞ արդյոք «Շիրակ» օդանավակայանից Կալիֆոռնիա ուղիղ չվերթ կազմակերպելու մտադրությունը և առհասարակ կա՞ն նորություններ կան Գյումրու օդանավակայանից։ «Այո, հնարավոր է Գյումրիից Կալիֆոռնիա ուղիղ չվերթ լինի, «Շիրակ» օդավանակայանը տարբեր ծանրության ու տարբեր մեծության ինքնաթիռներ կարող են իջնել, լավ է սարքված թռիչքուղին։ Հիմա այնտեղ ներդրում են կատարում, …