Մանրաքարերով հրապարակ Գյումրիում․ այն կլինի հանրապետությունում միակը
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն իր տարեվերջյան մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց, որ Համաշխարհային բանկի ծրագրով Գյումրու մի քանի պատմական փողոցների հետ մեկտեղ մտադրված են սալիկապատել նաև կենտրոնական հրապարակը։ «Ես մտածել եմ, շինարարների հետ հիմա աշխատում եմ, ուզում եմ, որ մանրաքարեր լինեն նաև հրապարակում, որը երևի թե Հայաստանի Հանրապետությունում կլինի միակ հրապարակը։ Իհարկե, այս մասին հիմա պետք …