Արթուր Դավթյանը կասկած ունի, որ Մանվել Գրիգորյանը, ազատ լինելով, պատշաճ վարքագիծ չի ունենա. Դատախազի զրույցը՝ ցուցարարների հետ
Արթուր Դավթյանն ասաց, որ Գրիգորյանին գրավով ազատ արձակելու որոշումը հիմնավորել է հիվանդությամբ. «Տեսել է կալանքի հիմքեր, բայց գտել է, որ գրավը կարող է տվյալ իրավիճակում փոխարինել կալանքին, որի հետ մենք համաձայն չենք: Գտնում ենք, որ նրա հիվանդություններն այնպիսին չէին, որ անհամատեղելի լինեն կալանքի հետ»: