Դուք դիրիժորական ու երգչախմբային արվեստի ինքնատիպ մարմնավորումն եք. Արմեն Սարգսյանը` Հովհաննես Չեքիջյանի հոբելյանի առթիվ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այօսր շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ազգային հերոս, Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանի ծննդյան 90-ամյա հոբելյանի առթիվ՝ մաղթելով նրան առողջություն, արևշատություն և ստեղծագործական անսպառ եռանդ: «Հայ երգը և երաժշտությունը, որպես հոգու և հոգևորի համահավաք արտահայտություն, Ձեր խմբավարական տաղանդի շնորհիվ դարձել են միջազգային այն այցեքարտը, որով …