Ես պատրաստվում եմ Արարատ Միրզոյանին դատի տալ. Արմեն Աշոտյան
Արարատ Միրզոյանը քիչ առաջ Ազատության ուղիղ եթերում մեզ անվանեց հանցագործների բանդա: Ես, որպես 2001 թվականից Հանրապետական կուսակցության անդամ, պատրաստվում եմ իրեն դատի տալ անպատասխանատու, բարձրաստիճան պետական պաշտոնյային ոչ վայել պահվածքի համար: Նույնը անելու են նաև մեր կուսակցության բազմաթիվ այլ անդամներ: Միաժամանակ հրավիրում եմ դիտորդների ուշադրությունը այս աղաղակող միջադեպին: Արմեն ԱՇՈՏՅԱՆ ՀՀԿ փոխնախագահ