Ավազակային հարձակում կատարողը բռնվել է հենց դեպքի վայրում (տեսանյութ)
Նոյեմբերի 29-ի գիշերը Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում ավազակային հարձակում էր կատարվել: Երկու դիմակավոր, ինքնաձիգով, մտել էին տուն, բայց գործն, ըստ ծրագրածի, հաջողել չէին կարողացել: Հարձակումը ձախողվել էր… Կատարվածի մասին ոստիկանության Մեծամորի բաժնում տեղեկացան օպերատիվ կառավարման կենտրոնից: Տանտերերը դիմադրել էին, բռնել նրանցից մեկին, մյուսին հաջողվել էր փախչել: Փախուստի դիմած կասկածյալի մոտ ինքնաձիգ կար, չէր բացառվում, որ …