Ինչպե՞ս ՀՀ-ում նվազեցնել գործազրկությունը՝ լրացուցիչ փող տպելով ու առանց գնաճի
Տնտեսագիտության՝ քեյնսյան տեսության մեջ (և նույնիսկ նորդասական տնտեսագիտությունում) հայտնի բան է՝ երբ գործազրկության մակարդակը շատ բարձր է (ինչպես Հայաստանի դեպքում է), պետությու՛նը պետք է զբաղվի գործազրկության կրճատմամբ։ Շուկան չի՛ կարող լուծել բարձր գործազրկության հարցը։ Տարբերակներից մեկը հետևյալն է։ Պետությունը ստեղծում է պետական ընկերություններ ու աշխատանքի վերցնում գործազուրկներին՝ կառուցելու համար բնակարաններ, ենթակառուցվածքներ կամ որևէ այլ բան։ …