Գյումրու ավագանու «Գալա» խմբակցությունն առաջարկում է Գյումրու մանկապարտեզները Երեւանի օրինակով դարձնել անվճար
Գյումրու ավագանու ԳԱԼԱ խմբակցությունը առաջիկա նիստի օրակարգ է մտցրել ՀՀ նոր կառավարությանը ուղերձով դիմելու երկու նախագծեր: Դրանցից մեկով ՀՀ կառավարությանն առաջարկվում է 1988 թ-ի ավերիչ երկրաշարժի 30 ամյա տարելիցին ընդառաջ Գյումրիում անօթեւանության խնդրի լուծման օպտիմալ եւ արժանապատիվ ճանապարհ: Երկրորդ նախագիծն առաջարկում է Գյումրու մանկապարտեզները Երեւանի օրինակով դարձնել անվճար, ծնողներին ազատել ծնողական վարձավճարից: Վերջին առաջարկությամբ հանդես …