Շախմատի ԱԱ-ում Էլինա Դանիելյանը ոչ ոքի արեց, Լիլիթ Մկրտչյանը պարտվեց
Խանտի-Մանսիյսկում այսօր մեկնարկեց շախմատի կանանց աշխարհի առաջնությունը, որն անցկացվում է նոկաուտ համակարգով: Առաջին շրջանի առաջին տուրում Հայաստանը ներկայացնող Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը խաղում էին սեւերով: Էլինան ոչ-ոքի արեց Հոանգ Թրանգ Տհանի հետ, իսկ Լիլիթը պարտվեց Աննա Ուշենինային: Վաղը մրցակիցները կհանդիպեն երկրորդ անգամ: Մեր շախմատիստուհիները կխաղան սպիտակներով: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ