Նա յուրօրինակ նշաձող էր սահմանել հայկական սպորտում և դարձել անպարտելիության ու սպորտային բարձունքների նվաճման անգերազանցելի էտալոն. Գագիկ Ծառուկյանը՝ Յուրի Վարդանյանի մասին
ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ցավակցական ուղերձը Յուրի Վարդանյանի մահվան կապակցությամբ Ցավով տեղեկացա հայկական ծանրամարտի լեգենդի`աշխարհահռչակ մարզիկ, օլիմպիական չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, աշխարհի ռեկորդակիր Յուրի Վարդանյանի անժամանակ մահվան մասին: Յուրի Վարդանյանի անցած փառահեղ մարզական ուղին օրինակ է ծառայել հազարավոր երիտասարդ մարզիկների համար, ովքեր իրենց գործունեության ընթացքում ընդօրինակել են լեգենդար մարզիկի փորձն ու ձգտել նմանվել նրան: …