«Կստացվի՝ ռուս կնիկը փափագած կսպասեր, որ տղես գնա, իրեն բռնաբարե՞»․ զրույց Շիրակի դատախազի ու մարզպետի հետ (Տեսանյութ, ֆոտոշարք)
Ինչպես տեղեկացրել ենք, ռուս զինծառայողի կնոջ բռնաբարության փորձի մեջ կասկածվող գյումրեցի 28-ամյա տաքսու վարորդի հարազատներն այսօր փակել էին Գյումրու ամենաբանուկ փողոցներից մեկը՝ Հաղթանակի փողոցն ու բողոքի ակցիա էին անցկացնում Շիրակի դատախազության շենքի դիմաց։ Երիտասարդի ծնողները պնդում էին, որ իրենց տղան հոկտեմբերի 29-ին առավոտյան ժամը 08․30-ին տանն է եղել՝ քնած, հետևաբար և չէր կարող թակել ռուս …