ԱՀԿ-ն պատրաստ է շարունակական աջակցություն ցուցաբերել առողջապահության նախարարությանը` ծխախոտի դեմ պայքարի ուժեղ քաղաքականության մշակման գործում
Ծխախոտի բացասական ազդեցության նվազեցմանն ուղղված նոր օրենքը նախատեսում ենք ներկայացնել արդեն նոր խորհրդարանի հաստատմանը եկող տարի: Ամեն դեպքում դրանից հետքայլ չկա` Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի` Ծխախոտի դեմ պայքարի ծրագրի ղեկավար Քրիստինա Մաուեր-Ստենդերի եւ ԱՀԿ հայաստանյան ներկայացուցիչ Եգոր Զայցևի հետ հանդիպման ժամանակ շեշտել է առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը: Քրիստինա Մաուեր-Ստենդերը շեշտել է, …