Կոչ ենք անում կրթական հաստատությունների տնօրեններին, դաստիարակներին և ուսուցիչներին զերծ մնալ քաղաքական գործընթացներում երեխաներին ներքաշելու փորձերից. հայտարարություն
Կրթական քաղաքացիական նախաձեռնության դիրքորոշումը քաղաքական քարոզչության ընթացքում կրթական հաստատությունների մասնակցության անթույլատրելիության վերաբերյալ Հոկտեմբերի 18-ին «Փաստերի ստուգման հարթակը» նյութ էր հրապարակել, որտեղ ներկայացված էր Հրազդանի քաղաքապետի ընտրությունների քարոզարշավի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից կուսակցության անդամ Սևակ Միքայելյանին օժանդակելու նպատակով ընտրարշավի ընթացքում վարչական ռեսուրսների չարաշահման, դպրոցների տնօրեններին աշխատանքի ժամին կուսակցական քարոզչության մեջ ներգրավելու, ավելին՝ ուսուցիչներին ու աշակերտներին …