Դեյվիդ Բոհիգյան. «Երբ կանգնած էի Երեւանի Հանրապետության հրապարակում՝ գիտակցեցի, որ աշխարհում նման հսկայական էներգիա ունեցող վայր չկա».
«Ամերիկայի ձայն». «Մենք ցանկանում ենք աջակցել Հայաստանի քաղաքացիներին ժողովրդավարության եւ իրական շուկայական հարաբերությունների զարգացման հարցում, որպեսզի Հայաստանի տնտեսությունը զարգանա», – ԱՄՆ-ի կառավարության Արտերկրյա մասնավոր ներդրումների կորպորացիայի փոխնախագահ Դեյվիդ Բոհիգյանը կրկնակի հպարտ է, որ Միացյալ Նահանգների վարչակազմի կողմից հնարավորություն ունի աջակցել պատմական հայրենիքի զարգացմանը: Կորպորացիայի նպատակն է օգնել ժողովրդավարության ճանապարհն ընտրած երկրներին ամերիկյան մասնավոր ներդրումներ ներգրավել: …