Հեղափոխության հաղթանակների համար նրան անհրաժեշտ են նոր թշնամիներ եւ նոր մերժողականություն
ՀԱՅԿԱԿԱՆ ՏՐՈՑԿԻԶՄ Թավշյա հեղափոխությունը մտել է նոր փուլ, որի հայտարարված նպատակը Երեւանի ավագանու ընտրություններում հեղափոխության ներկայացուցչին հաղթանակ ապահովելն է։ Միաժամանակ շատ թույլ փորձեր են արվում Երեւանի ավագանու ընտրություններում հաղթանակը ներկայացնել որպես մայրաքաղաքի խնդիրները լուծելու միջոց, ավելի հստակ է ուրվագծվում հաղթանակի նպատակ ներկայացնել այն, որ հեղափոխությունը պետք է շարունակվի։ Առաջին փուլում հեղափոխությունը հաղթեց, վերցնելով գործադիր իշխանությունը։ …