Ֆրանսիայի Սենատի անդամ Ժիլբեր-Լյուկ Դըվինազին ընդունել է Արցախի ԱԳ նախարարը
Սեպտեմբերի 14-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատում Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազին։ ԱԳՆ ղեկավարը ողջունել է սենատորի այցն Արցախ՝ նշելով հանրապետությունում առկա իրողություններին և պետականաշինության գործընթացում արձանագրված ձեռքբերումներին տեղում ծանոթանալու կարևորությունը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Արցախի և Ֆրանսիայի միջև հարաբերություններին։ Մասիս Մայիլյանը կարևորել է Ֆրանսիայի դերը՝ որպես …