Վիետնամի դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնել է Հայաստանի ԱԳ նախարարին
Օգոստոսի 30-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Հայաստանում Վիետնամի նորանշանակ դեսպան Նգո Դիկ Մանին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ։ Ողջունելով հյուրին՝ նախարար Մնացականյանը շնորհավորեց դեսպան Մանին Հայաստանում դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ և համոզմունք հայտնեց, որ նորանշանակ դեսպանն իր նշանակալի ներդրումը կունենա հայ-վիետնամական երկկողմ հարաբերությունների առավել զարգացման գործում։ Հայաստանի ԱԳ նախարարը վերահաստատեց, որ Վիետնամի հետ …