Մոսկվայում ձերբակալել են ահաբեկչության մեջ կասկածվող, Ադրբեջանի իշխանությունների դեմ հանդես եկող ադրբեջանցու
Մոսկվայի կենտրոնում ոստիկանության ծառայողները ձերբակալել են Ադրբեջանի քաղաքացու, որը կասկածվում է մի շարք հանցագործությունների, այդ թվում` ահաբեկչության մեջ: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրը: Մասնավորապես, հաղորդագրության մեջ նշվում է, որ ձերբակալվածը 1964թ. ծնված Օրուջև Էլդար Զուբեյր օղլուն է: «Պարզվել է, որ նա Ադրբեջանի իշխանությունների կողմից հետախուզվում է մի շարք հանցագործությունների մեղադրանքով»,- ասել …