«Այս անգամ իմ ընտրած խմորեղենը շահումով էր, և շահումն էր սպիտակ մազ»
Երևանի կենտրոնից հեռու գտնվող բազմաթիվ թաղամասերում ժամանցի վայրերի ընտրության հնարավորություն գրեթե չկա։ Այցելում ես այն վայրը, որը միակն է։ Իսկ խանութներում ու սրճարաններում սպասարկման որակ արտահայտությունն անծանոթ բառակապակցություն է սպասարկման մասնագետների մեծ մասի համար։ Եթե հաճախորդը որևէ ապրանքից դժգոհ է կամ գնելու պահին լրացուցիչ ընտրության հնարավորություն է պահանջում, ապա տվյալ խանութի կամ սրճարանի աշխատակցի կողմից …