Պահլավունիների վանքը քայքայվում է․ դարձյալ մեղավոր դուրս եկավ Վարդան Ղուկասյանը
Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղի հարևանությամբ գտնվող Մարմաշենի վանական համալիրը, որի գլխավոր եկեղեցին 988-1029 թթ․-ին կառուցել է Վահրամ Պահլավունի իշխանը, և որն այսօր Հայաստան այցելող զբոսաշրջիկներին ամենաշատ հետաքրքրող հուշակոթողներից մեկն է, խոնավությունից քարաթափվում ու քայքայվում է։ Թե ո՞րն է պատճառը, տարբեր վարկածներ են առաջ քաշում․ սողանքային գոտում գտնվելը, հոսող գրունտային ջրերի մակարդակի բարձր լինելը, 100 մետր …