Վալերիյ Օսիպյանն ընդունեց ՀՀ-ում ՉԺՀ դեսպանի գլխավորած պատվիրակությանը
Օգոստոսի 8-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տյան Էռլունի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին` Վալերիյ Օսիպյանը բարձր գնահատեց ՀՀ ոստիկանության և ՉԺՀ դեսպանության վաղեմի գործընկերությունն ու երկու երկրների իրավապահ կառույցների սերտ համագործակցությունը: Տյան Էռլունը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Վալերիյ Օսիպյանին շնորհավորեց ՀՀ ոստիկանության պետի պաշտոնը …