Կադրային փոփոխություններ ԱՀ ոստիկանությունում
ԱՀ ոստիկանության պետ٫ ոստիկանության գնդապետ Իգոր Գրիգորյանի սույն թվականի հուլիսի 28-ի հրամանով ոստիկանության պետի խորհրդական٫ ոստիկանության մայոր Արմեն Մովսիսյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում։ Ներկայացնելով նորանշանակ աշխատակազմի ղեկավարին ոստիկանության պետը համոզմունք հայտնեց٫ որ Արմեն Մովսիսյանի մասնագիտական ունակությունները կնպաստեն ոստիկանության աշխատանքները կանոնակարգելու և գործունեության ընդհանուր արդյունավետությունը բարձրացնելուն։ Նույն օրը ոստիկանության …