Բակո Սահակյանը՝ «Արցախի մարզիկների միություն» ՀԿ-ի հիմնադիր ժողովին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 21-ին Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում ներկա է գտնվել «Արցախի մարզիկների միություն» հասարակական կազմակերպության հիմնադիր ժողովին։ Նախագահը կարեւորել է նման կազմակերպության հիմնադրումը՝ հույս հայտնելով, որ այն նշանակալի ներդրում կունենա մեր երկրում սպորտի եւ ֆիզկուլտուրայի զարգացման գործում։ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ