Եսի գոյատեւը միաժամանակն է
Չնայած մարդն իրեն համարում է բոլոր իրերի չափանիշը, հաճախ նաեւ երեւույթների առանցքը, միեւնույն է, տերեւաթափն սկսվում է առանց մարդու կամքը հարցնելու… Մարդը հաստատ չգիտի՝ ինչ է մտածում ձուկն իր մասին կամ մտածո՞ւմ է արդյոք: Չիմանալով հանդերձ, սակայն, նա, միեւնույն է, իրեն համարում է ձկների տիրակալ: Միակը, որ ունի ես, իրեն շրջապատող` իր կարծիքով անես աշխարհում: …