Ֆրանսիան կշարունակի նպաստել Արցախի հիմնահարցի կարգավորմանը. Մակրոն
Ֆրանսիան կշարունակի նպաստել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը՝ ի շահ տարածաշրջանի ժողովուրդների: Այս մասին ասվում է Ելիսեյան պալատի տարածած հաղորդագրության մեջ, որում ամփոփվել են Փարիզում Ֆրանսիայի և Ադրբեջանի նախագահներ Էմանուել Մակրոնի և Իլհամ Ալիևի հանդիպումը: «Երկու երկրների նախագահները կարծիքներ են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ: Ֆրանսիան՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, առանձնահատուկ պատասխանատվություն է կրում՝ տարածաշրջանում …