Վալերիյ Օսիպյանը կարևորել է Հայաստանի և Վրաստանի ոստիկանական կառույցների սերտ հարաբերությունները
Հուլիսի 20-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին: Ողջունելով հյուրին՝ Վալերիյ Օսիպյանը կարևորեց Հայաստանի և Վրաստանի ոստիկանական կառույցների սերտ հարաբերություններն ու ամենօրյա գործընկերությունը, ինչը սկզբունքային գործոն է արդի հանցավոր մարտահրավերների դեմ համատեղ պայքարի գործում: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Գիորգի Սագանելիձեն շնորհավորեց Վալերիյ Օսիպյանին նշանակման առթիվ …