«Արցախահայությունը ստեղծել է կայուն պետականություն՝ իրեն բնորոշ բոլոր հատկանիշներով». Զոհրաբ Մնացականյան
Հուլիսի 20-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը շնորհավորական ուղերձ է ստացել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանից՝ Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության հիմնադրման 25-ամյակի կապակցությամբ։ Շնորհավորական ուղերձում մասնավորապես նշված է․ «Մոտ երեք տասնամյակ առաջ համայն հայությունը միահամուռ կերպով ոտքի կանգնեց՝ սատարելու ինքնորոշման իրավունքի իրացման ուղին բռնած Արցախի ժողովրդին: Տպավորիչ է, որ չնայած պատերազմի …