Մեկ ոսկի եւ մեկ բրոնզ՝ Բրազիլիայից
Բրազիլիայում անցկացվել է ուշուի աշխարհի 7-րդ երիտասարդական առաջնությունը, որտեղ Հայաստանի մարզիկները նվաճել են մեկական ոսկե եւ բրոնզե մեդալ: Արսեն Բաղրյանը չեմպիոնի կոչումը նվաճել է մինչեւ 48 կգ քաշային կարգում, իսկ Վարդան Աբրահամյանը երրորդ մրցանակակիր է դարձել -65 կգ քաշայինների պայքարում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ