ՀՔԱՎ: Ինչպե՞ս է վերահսկվում Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացվող միջոցների իրացումը
Իր իրավունքների պաշտպանության նպատակով 2018 թ.-ի հունիսի 23-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակ է դիմել նախկին պայմանագրային զինծառայող Արմեն Մարգարյանը, որը Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի ՀՀ Արտաշատ քաղաքում տեղակայված 2392 զորամասում իր ծառայության ընթացքում և դրանից հետո առնչվել է մի շարք խնդիրների։ 2003-2005 թթ. նա անցել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն Կապանի զորամասում։ 2008 թ.-ից զբաղեցրել է …