Արցախի նախագահն ընդունել է ՀՀ տարածքային կառավարման եւ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարներին
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 11-ին ընդունել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին: Հանդիպմանը, որին մասնակցում էին ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը եւ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը, քննարկվել են տարածքային կառավարման ոլորտում հայկական երկու պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 11-ին ընդունել է նաեւ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ …