Հոբելյանական «Ոսկե ծիրանը» հանրահայտ մարդկանց է մեկտեղել
Հուլիսի 8-ին արդեն 15-րդ անգամ բացվեց «Ոսկե ծիրան» միջազգային երեւանյան փառատոնը: Փառատոնի բացման ֆիլմն է Ռոբեր Գետիկյանի «Առանձնատունը», փառատոնը կփակվի Թերի Գիլիամի «Դոն Կիխոտին սպանողը» ֆիլմով: Ավելի վաղ կայացել էր փառատոնի տասնհինգ տարիների պաստառների ցուցադրությունը «Մոսկվա» կինոթատրոնում: Նախ փառատոնի հյուրերը հավաքվեցին Ֆրանսիայի հրապարակում, կարմիր գորգը նույնպես փառատոնի մեկնարկի պարտադիր պայմաններից է: Բուն բացումը տեղի ունեցավ …