Գարի Կասպարով. «Ուզում եմ, որ ամբողջ աշխարհը Պուտինի դեմ պայքարի այնպես, ինչպես Խորվաթիան խաղադաշտում»
Գարի Կասպարովը շնորհավորել է Խորվաթիայի հավաքականին Ռուսաստանի ընտրանու նկատմամբ տարած հաղթանակի առիթով: Շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը թվիթերում գրել է. «Բրավո, Խորվաթիայի հավաքական: Ես միայն ցանկանում եմ, որպեսզի ազատ աշխարհն այնպիսի տոկունություն ցուցաբերի Վլադիմիր Պուտինի աշխարհաքաղաքական նվաճումների դեմ պայքարում, ինչպիսին ցուցաբերեցին խորվաթները ֆուտբոլի խաղադաշտում»: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ