Ամերիկյան գերհզոր համակարգիչը միլիոն տարբերակ է հաշվարկել ու տվել աշխարհի առաջնության հաղթող երկրի անունը
Ամերիկյան բանկի Goldman Sachs հաշվողական մոդելը որպես Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության հաղթող կանխագուշակել է Բրազիլիային: Այս մասին գրել է Money Control տնտեսագիտական օնլայն պորտալը: Գերհզոր համակարգիչը ԱԱ 2018-ի մնացած խաղերում հաշվարկել է միլիոն հնարավոր տարբերակ եւ ենթադրել, որ եզրափակչում աշխարհի հնգակի չեմպիոնը կհաղթի Խորվաթիային: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ